Լևոն Ադյանը ներկա գրքում մի տեսակ առանձնահատուկ, ղյուրզգաց քնքշանքով է նկարագրում հարազատ օրրան Արցախն իր՝ հեքիաթային բնությամբ, շրջապատված լեռներով, սառն աղբյուրներով, բուռն գետերով, ստվարախիտ զով անտառներով, ծաղկավառ հանդ ու սարերով, ու այս գեղահրաշ համապատկերին՝ հերոսների անսովոր ճակատագրեր, ուր նուրբ ու հմտորեն տրված են գլխավոր անձանց կերպարներում՝ սիրով, ջերմությամբ ու բարությամբ զարդարելով նրանց դժվարին առօրյան՝ դիմակայելու կյանքի բազում փորձություններին ու չընկճվել:
«Այն հեռավոր ամռանը» բովանդակում է հեղինակի մի քանի վիպակները, պատմվածքներն ու մի շարք մանրաքանդակները, որոնք մեծամասամբ արտացոլում են հայրենի Արցախ լեռնաշխարհի ու նրա մարդկանց առօրյան՝ հանրային կեցության հարափոփոխ իրավիճակներում£
,,Մանրաքանդակների,, ու,,Անցողիկ մտքերի,, այս գրքում ամփոփված են մի շարք մանրաքանդակներ, ինչպես նաև բազում թևավոր խոսքեր՝,,Անցողիկ մտքեր,, խորագրի տակ՝ արդարության, բարու ու չարի, երջանկության, ապրելու ժամանակի ու դատաստանի օրվա փոխկապվածության մասին, կյանքի հավերժության օրենքի՝ սիրո և կարոտի վերջնական հաղթանակի անմար հույսով ու հավատով: