Պաղտասար աղբարը հարուստ պոլսահայ է։ Նա դիմում է դատարան` ցանկանալով ամուսնալուծվել, ինչի պատճառը կնոջ` Անույշի դավաճանությունն է։ Սակայն Անույշը չի ցանկանում զրկվել ամուսնու հարստությունից ու դիմում է բազմաթիվ խաբեությունների։ Պաղտասար աղբարը հասկանում է, որ շուրջն ամեն ինչ կեղծիք է, սակայն որքան էլ ձգտում է, չի կարողանում ապացուցել իր ճշմարտացիությունը։
XIX դարի 70–80-ականները, երբ Հակոբ Պարոնյանը ստեղծեց «Ազգային ջոջերը», համընկնում էին Օսմանյան կայսրության պատմության տխրահռչակ «զուլումի» դարաշրջանին: «Ազգային ջոջերն» այն ժամանակ ապրող նշանավոր հայերի կենսագրություններն էր ամփոփում: Պարոնյանի ստեղծած այս դիմապատկերները ամենից հաջողվածներից է: Որքան շատ են «հերոսի» թերությունները, այնքան երգիծանքը հաջողվում է: Օ. Խոճասարյանի կենսագրականում բացակայում է ծննդյան թիվը, որ սովորաբար բոլոր երեւելիների դիմապատկերներում ստուգապես կա: «Ազգային...
Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը (1887 թ.) հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է։ Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր՝ ազգի եւ մարդկության ճակատագրի հանդեպ. նրան հետաքրքրում են միայն իր կենսաբանական պետքերը։ Եվ այս սահմանափակ անձնավորությանը սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ կյանքի սոցիալ-հասարակական պայմանների բերումով իրենց...