Ղազար Փարպեցին ճանաչում է Ագաթանգեղոսի երկը որպէս Հայոց Առաջին պատմութիւն, որը միաժամանակ Գրիգորիսի գիրք է: Կարելի է ենթադրել, թէ վերջին խորագիրը պայմանաւորուած է վարքային խմբագրութեանը պատկանելու պարագայով: Երկի մեզ հասած ազգային խմբագրութեան բովանդակութիւնը կազմում է Հայոց Խոսրով թագաւորի պատերազմը Սասանեան Արտաշիր Պապական թագաւորի հետ, «Խոսրովի» սպանութիւնը Անակ Պարթեւի կողմից, թագաւորի եւ սպանողի ժառանգների փախուստը Յունաց կողմերը, նրանց հանդիպումը եւ Հայաստան գալը, Գրիգորի հաւատարմութիւնը...