Խնկո Ապերը զվարթ ու կատակասեր էր, սիրում էր հանպատրաստից ստեղծագործել: Բնավորության այդ գծերը դրսեւորվել են նրա առակներում, որտեղ ծաղրել է մեծամտությունը, ժլատությունը, ագահությունը, դատարկ ճառասացությունը, փառամոլությունը, շողոքորթությունը եւ մարդկային այլ արատներ: Ճանաչված են նաեւ «Մեղուն», «Լուսինը», «Բկլիկ ձկնիկը», «Կարմիր գարունը», «Ճանճը», «Գիրք», «Փիսիկ», «Խոզի այծերը», «Սերոբը» գործերը: Նրա առակներն ու ոտանավորները, փոխադրությունները («Մկների ժողովը», «Գայլն ու գառը», «Ճպուռն ու...
Խորիմաստ ու խոսուն են Խնկո Ապոր բանաստեղծությունները: Դրանցում փառաբանվում է աշխատավոր մարդը(Գյուղացին ու Աստվածը), դատապարտում նախանձը: Ինչպես իր առակներում ու հեքիաթներում, բանաստեղծություններում եւս հեղինակը վեր է հանում հասարակական տարբեր խավերի արատները, ծաղրում ընչաքաղցությունը, փառաբանում տաղանդն ու գովաբանում գեղեցկությունը: Խնկո Ապոր բանաստեղծություններում կենդանիները, բնության տարերքներն ու անշունչ առարկաները կենդանանում, շունչ ու հոգի են առնում, ու դրանց միջոցով գրողը ներկայացնում է...