Պատկանյանի մոտ 50 մանկական բանաստեղծությունների մեծ մանսը սերտորեն առնչվում էր իր պոեզիայի ընդհանուր մոտիվներին, ելնում հայրենասեր քաղաքացի դաստիարակելու նպատակադրումից: Օրինակ, «Օրորոցի երգը» բանաստեղծության մեջ հոգնատանջ մայրը հրավիրում է զանզազան թռչունների: Պատկանյանը պահանջում էր մարտական դաստիարակություն, որովհետեւ ըստ նրա երեխան պետք է դառնար հայրենասեր, հայրենիքի մարտիկ: Պատկանյանի հասարակական – քաղաքական հայացքների հետ անմիջականորեն կապված «Մեծ» եւ «Արաքսի արտասուքը»...