Պատմություն երկու իրար սիրող երիտասարդ հերոսների՝ հովվի աղջնակ Անահիտի եւ արքայազն Վաչագանի մասին: Համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում: Վաչագանը հանուն սիրած աղջկա դառնում է գորգագործ եւ պարտության մատնում թագավորության չար ուժերին։ Ի վերջո արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի, ու նաեւ սիրել։ «Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե ծառա լինի, թե տեր, թե թագավոր եւ թե...