Նահապետ Քուչակի անունով գրավոր եւ բանավոր ավանդությամբ պահպանվել եւ առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական եւ սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով։ 1880-ական թվականներից թյուրիմացաբար Նահապետ Քուչակին են վերագրվել նաեւ միջնադարյան հայրենները։ Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա. Տեւկանցի «Հայերգ» գրքից (1882) եւ հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետեւել են նաեւ ուրիշ բանասեր-գրականագետներ։ Թեեւ 1920-ական...