Անատոմիային եւ ֆիզիոլոգիային վերաբերող տվյալները շարադրված են «Օգուտ բժշկության» աշխատության առաջին մասում։ Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունների հիմքը օրգանիզմի ամբողջականության գաղափարն է, ըստ որի, բոլոր օրգաններն ու հյուսվածքները, նրանց ձեւը, կառուցվածքը եւ մյուս առանձնահատկությունները նպաստում են ամբողջ օրգանիզմի բնականոն գործունեությունը։ Ամիրդովլաթ Ամասիացին նկարագրել է սրտի, թոքերի, երիկամների,լյարդի, փայծաղի, ստամոքսի, աղիքների, միզասեռական օրգանների ձեւը, կառուցվածքը, դասավորությունը,...