Եթե փորձենք մի երկու բառով ամփոփել այս գրքի հիմնական միտքը, ապա այն հստակ է. 1915-ի աղետի մեղավորը հեղինակը համարում է մի կողմից ռոմանտիկական հեղափոխականությունը՝ ազգայնականությունը եւ իմպերիալիզմը՝ մյուս կողմից: Ինչ-որ տեղ մենք բոլորս կհամաձայնվենք դրա հետ: Լեոյի ինքնատիպությունը դա չէ: Ազգայնական սխեման մեզ համարյա նույն է ասում. հայ ժողովուրդը հերոսական պայքար է մղել, իսկ եվրոպական տերությունները սուտ խոստումներ են տվել եւ ապա դավաճանել նրա ազատագրության գործին: Այս սխեմայում...