Քննելով մարդու ներքնաշխարհը, Զոհրապը նրբորեն ցույց է տվել նրա հոգեկան ապրումների ընթացքը հատկապես սիրային իրավիճակում։ Բարոյական խնդիրների քննության միջոցով նա դրսեւորում է հակակրանք քաղքենիության նկատմամբ եւ գովերգում անձնազոհությունը։ Ունի բազմաթիվ սիրային նովելներ … որոնցից է նաեւ «Այինկան»։ Հակոբոս ու Սահակ եղբայրները եւ Պերճուհին նովելի հերոսներն են։ Նրանք բոլորն էլ ունենում են անձնական խոր դրամա: Երկու եղբայրների մեջ Հակոբոսը «այինկաճիներու մեծը՝անդրանիկն էր. սեւաչվի, սեւահեր, երիտասարդ…...