Բնությունը նրան օժտել էր գեղեցիկը զգալու, տեսնելու եւ վերարտադրելու բացառիկ շնորհով։ Նա սիրում էր հայրենի բնաշխարհի ամեն մի քարը, թուփը, ծառ ու ծաղիկը։ Բացառիկ աշխատասեր էր, անդադրում ազատ պահեր էր գտնում լինելու գեղատեսիլ բնության գրկում, հիանալու իր արվեստանոցի պատշգամբից երեւացող Բազումի եւ Գեղամա լեռներով, արեւածագը եւ մայրամուտը գերում էին նրան դառնում կտավներ, ծաղիկների անզուգական շարքեր, որոնց նայելիս թվում էր՝ զգում էիր նրանց դաշտային բուրմունքը։ Նա նաեւ բանաստեղծական խառնվածքի մարդ էր,...