Կյանքի վերջին շրջանում Նար-Դոսը գրել է «Նոր մարդը» (1928) վեպի առանձին հատվածներ:Արձակագիրը փորձում է նախահեղափոխական կյանքը պատկերել նոր լույսի տակ, ցույց տալ այդ կյանքով ապրած մարդկանց հոգեբանությունը։ Գրողի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Դրանով է նա կապվում հայ գրականության՝ XIX դ. վերջին եւ մանավանդ XX դ. սկզբին բարձրացրած համամարդկային ընդգրկման հարցերի ու առաջադիմական ձգտումների հետՆար-Դոսին բնորոշ է արդիականության սուր...
Սեփական խղճի դատաստանի առջեւ Է կանգնեցնում իսկական սերը նաեւ իշխանուհով: Նա ուզում Էր հետ նայել, լսել տարիների, «մանկության հեովոսէ մարած ձայներ», արթնացած խղճի ձայներ: Բայց մոտիկ անցյալը մութ գիշերի նման անթափանց Էր թվում, միայն հատուկենտ լույսեր Էին ասղնտում հուշերի հա֊մատարած սեւ պաստառը… նրա հայացքն ուղղված էր իր ներսը, ՚ ուր մի զարմանահրաշ պատուհան էր բացվել անցած տարիների վրա։ Թելերը, որ նրան կապում էին հին ճանապարհի հետ եւ խաոնվել-խճճվել էին նրա կյանքի թելին, հարազատ էին ու թանկ։ Հուշերը...