«Ցավագարը» վիպակում Շիրվանզադեն շարունակել է գավառական քաղաքի արհեստավորության սոցիալական ու բարոյական ողբերգության պատմությունը։ Վիպակի հիմքում ողբերգական ճակատագիրն է ընկնավորությամբ տառապող մի աղջկա , որը դառնում է ամուսնու ընտանիքի նախապաշարումների զոհը: Ընտանիքի ու կնոջ հարցը Շիրվանզադեի ստեղծագործություններում ինչ-որ անջատ թեմա չէ, այլ հասարակության արատների քննադատության միջոցներից մեկը: Գրողը տարատեսակ է պատկերում տարբեր հիմունքներով ստեղծված ընտանիքների դրաման: Մի դեպքում նա ընդգըծում է...
1902թ լույս է տեսնում Շիրվանզադեի «Վարդան Ահրումյան» վեպի առաջին մասը, որի մեջ հեղինակն արտահայտել է իր սոցիալական համակրանքն ու հակակրանքը։ «Վարդան Ահրումյան»–ը հայ կապիտալիստի մանկության ու երիտասարդության պատմությունն է։ Երգիծական խտացումների շնորհիվ Շիրվանզադեն ստեղծել է բացասական կերպար, ցույց տվել, թե ինչպես է ծնվում ու բարձրանում չար ուժը։ Այս ստեղծագործության միջոցով Շիրվանզադեն բնական, համոզիչ պատկերներով ցուցադրում է դաժան աշխարհում ապրող ազնիվ հոգիների տառապանքը։ Գտնվելով հնի եւ նորի...