«Վերք Հայաստանի»ն հայոց ազգային ավետարաններից է եւ դասվում է այնպիսի հուշարձանների շարքը, ինչպիսիք են Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» եւ Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը, հայ նշանավոր գրող Խաչատուր Աբովյանի կողմից 1841թվականին գրված պատմական վեպ։«Վերքը» ունի առաջաբան, որտեղ Աբովյանը բնութագրում է վեպի գաղափարն ու բովանդակությունը։ Այստեղ պետք է առանձնացնել 3հարց։ • Լեզվի հարցը. Ըստ Աբովյանի` դա ամեն ինչի սկիզբն է։ Գրաբարը կատարյալ ու անթերի լեզու է, սակայն, դժբախտաբար, մեռած ու...
«Թուրքի աղջիկը» նորավեպում նա գրում է. «Որ ասում էին` թէ Ռուսաստանից մեծ մարդ ա եկել, որ մեր երկրի ահվալն քննի, իմանայ, որ կուսակալիցը, եա նախարարիցը (մինիստրիցը), մէկ թուղթ է գալիս, որ կառավարութիւնիցը (դիրեկցիիցը) ստորոժը գիրքը կռնատակին աչքիս չէ՞ր երեւում, էնպես եի սարսափում, կարծում, թէ էս ա, իմ վերջին օրը հասել, մօտեցել ա… Իմ թշնամիքը ինձ մատնել, ինձ պէտք է տանեն սաղ-սաղ թաղեն, եա կախ տան…»: Աբովյանի հայրենասեր սիրտը խիստ մտահոգված էր ժամանակի հայ գրականությամբ: Աբովյանին մտահոգություն էր...
«Պարապ վախտի խաղալիքը» առակների ու զրույցների հավաքածու է, որ գրվել է 1838-1841 թթ., տպագրվել է 1864 թ.։ Ժողովածուի առաջաբանում Աբովյանը, բարձր գնահատելով գրաբարը, առաջ է քաշել աշխարհաբարով ստեղծագործելու անհրաժեշտության հարցը։ Ժողովածուն ընդգրկում է տարբեր առակներ, որոնց միջոցով հեղինակը բարոյական խրատներ է տալիս ընթերցողին («Էս գրքի ճամփի խրատը», «Հացակեր փոշը», «Լոռըցիք», «Երկաթակեր մուկը», «Ծառերն ու կացինը» եւ այլն): Բացի առակներից այնտեղ տեղ են գտել նաեւ առասպելներ ու զրույցներ, որոնք...