Մեծ ժողովրդականություն է վայելել Նալբանդյանի քաղաքացիական լիրիկան։ Վաղ շրջանի ռոմանտիկական բանաստեղծություններում («Մուսայից մուսային», «Գարնան մուտ») նա ստեղծել է ստրկության ու բռնության կապանքներում տառապող հայրենիքի կերպարը։ Ճիշտ է, այստեղ դեռ չկա «գարնան» համար պայքարի կոչ, բայց բանաստեղծի հոգին լի է զայրույթով ու վրդովմունքով։ Ազատության համար պայքարի պաթոսով են տոգորված Նալբանդյանի «Ազատություն» (1859), «Մանկության օրեր» (1860), «Իտալացի աղջկա երգը» (1861), «Ուղերձ…» (1864) եւ այլ...