Բոլոր կերպարների «միջուկը» (կամ սաղմերը) Թումանյանը գտել ու քաղել է հայ եւ միջազգային ժողովրդական բանահյուսությունից։ Բայց նա կարողացել է բաց ահայտել եւ ընդգծել նրանց համամարդկային եւ հավերժական բովանդակությունը, դարձնել բնավորության որեւէ գծի ամբողջական եւ տպավորիչ խորհրդանիշ-ընդհանրացումներ։ Հատկանշական է, որ շատ դեպքերում Թումանյանը հարկ չի համարում այդ կերպարներին որոշակի անուններ տալ, այլ կոչում է պարզապես՝ տերը, ծաոան, խելոքը, հիմարը, մարդը, կնիկը եւ այլն։ Դրանով, անշուշտ, ավելի է...
Պաղտասար աղբարը հարուստ պոլսահայ է։ Նա դիմում է դատարան` ցանկանալով ամուսնալուծվել, ինչի պատճառը կնոջ` Անույշի դավաճանությունն է։ Սակայն Անույշը չի ցանկանում զրկվել ամուսնու հարստությունից ու դիմում է բազմաթիվ խաբեությունների։ Պաղտասար աղբարը հասկանում է, որ շուրջն ամեն ինչ կեղծիք է, սակայն որքան էլ ձգտում է, չի կարողանում ապացուցել իր ճշմարտացիությունը։
Վահան Թոթովենցի (1893-1938) ստեղծագործական կենսագրությունը 1930-ական թվականներին հարստացավ բարձրարժեք երկերով, իսկ «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակը (1930) դարձավ նրա գլուխգործոցը։ Անկեղծ, գրավիչ հուզականությամբ, անհուն սիրով, անափ կարոտով, թախծի ու տխրության շնչով գրված այս վիպակը հեղինակի մանկության ու պատանեկության, ընտանիքի, հարազատների, հայրենի Մեզիրեի պատմությունն է։ Բայց այդ պատմությունը գրվեց այն ժամանակ, երբ այլեւս անցյալ էին թե՛ այդ հարազատները եւ թե՛ այդ քաղաքը, ու մնացել...
Հանելուկի, իբրեւ գրական առանձին տեսակի ստեղծումը, մշակումը եւ դասական կատարելագործումը կապվում է Ներսես Շնորհալու անվան հետ: Նրանից մնացել է ավելի քան 300 հանելուկ, որոնք, Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, հեղինակն ստեղծել է աշխարհականների համար, որպեսզի անբովանդակ զրույցներով զբաղվելու փոխարեն մարդիկ ունենան ժամանցի ավելի օգտակար միջոց: Նրա հանելուկների նյութը հիմնականում բնությունն է, կենցաղը, հայոց պատմությունն ու բանահյուսությունը: Այս առումով էլ Շնորհալու հանելուկները հայ գրականության...
Իբրեւ քրիստոնեության ջատագով ու պաշտպան՝ Ներսես Շնորհալին ունի կրոնական աշխարհայացք: Նա գտնում է, որ ամեն ինչի նախաստեղծ սկիզբը աստվածն է, բայց հասարակական երեւույթներին անդրադառնալիս երբեմն դրսեւորում է այլ մոտեցում: Նրա համոզմամբ՝ մարդն օժտված է ազատակամ գործունեությամբ եւ դրանով զգալապես ազդում է հասարակական կյանքի վրա: Ուստի եւ, ելնելով ընդհանուր բարօրության շահերից, Շնորհալին հատուկ նշանակություն է տալիս մարդու բարոյական կատարելագործման գաղափարին: Ըստ նրա՝ հանրություն կազմող 5 հիմնական...
«Շխնոց» վիպակում ազատ հողագործի ողբերգության ակունքը վաշխառու-ավատատիրոջ տնտեսական ձգտումն էր` ճորտացնել գյուղացուն: «Մարաբայությունը», որից այնպես սարսափում է Վարդեւանը, ուրիշ բան չէր, բայց եթե ստրկության մի եղանակ, որով գյուղացին կապվում էր ավատատիրոջ հողակտորին` այս անգամ պարտավորվելով ոչ միայնպետության պահանջած բոլոր հարկերը վճարել, այլեւ վաստակածի կեսը կամ երկու երրորդը ուղարկել ֆեոդալին եւ մնացածով (իսկ մնո՞ւմ էր արդյոք) քարշ տալ գոյությունըմինչեւ գալ տարի, մինչեւ նոր բերքահավաք: Հողի...
«Ժառանգներ» վիպակում Ատրպետը փորձում է հողային հարաբերությունների ոլորտը մտցնել ազգային եւ ժառանգական իրավունքի խնդիրները: Քուրդ բեգերի ավազակաբարոինքնիշխանությունը եռապատկում է քրիստոնյա «ռայաթի» սոցիալական ցավերը: Գյուղում անհաշտություն է ընկել: Տանուտեր Քյալաշի դեմ բողոքում են շատերը եւ վերջապեսհաջողեցնում ազատվել սրանից: Վրեժխնդրությամբ լցված Քյալաշը դիմում է գավառապետին եւ մի քուրդ վերատեսուչ պահանջում Թերմանի եւ շրջակա երկու տասնյակ հայգյուղերի համար: Մամո բեգը, որ մի աղքատ եւ տկլոր քուրդ...
«Թուրքի աղջիկը» նորավեպում նա գրում է. «Որ ասում էին` թէ Ռուսաստանից մեծ մարդ ա եկել, որ մեր երկրի ահվալն քննի, իմանայ, որ կուսակալիցը, եա նախարարիցը (մինիստրիցը), մէկ թուղթ է գալիս, որ կառավարութիւնիցը (դիրեկցիիցը) ստորոժը գիրքը կռնատակին աչքիս չէ՞ր երեւում, էնպես եի սարսափում, կարծում, թէ էս ա, իմ վերջին օրը հասել, մօտեցել ա… Իմ թշնամիքը ինձ մատնել, ինձ պէտք է տանեն սաղ-սաղ թաղեն, եա կախ տան…»: Աբովյանի հայրենասեր սիրտը խիստ մտահոգված էր ժամանակի հայ գրականությամբ: Աբովյանին մտահոգություն էր...
«Պարապ վախտի խաղալիքը» առակների ու զրույցների հավաքածու է, որ գրվել է 1838-1841 թթ., տպագրվել է 1864 թ.։ Ժողովածուի առաջաբանում Աբովյանը, բարձր գնահատելով գրաբարը, առաջ է քաշել աշխարհաբարով ստեղծագործելու անհրաժեշտության հարցը։ Ժողովածուն ընդգրկում է տարբեր առակներ, որոնց միջոցով հեղինակը բարոյական խրատներ է տալիս ընթերցողին («Էս գրքի ճամփի խրատը», «Հացակեր փոշը», «Լոռըցիք», «Երկաթակեր մուկը», «Ծառերն ու կացինը» եւ այլն): Բացի առակներից այնտեղ տեղ են գտել նաեւ առասպելներ ու զրույցներ, որոնք...
Պատմվածքներ Մուրացանը ուրույն դիրքորոշում ուներ 1880–ական թվականների սուր բնույթ ստացած հասարակական հոսանքների գաղափարական պայքարում։ Լիբերալիզմի գաղափարախոսները ազգի պահպանության հիմքը համարում էին «նյութական հարստությունը». Մուրացանը դրան հակադրում էր «Բարոյական հարստություն» տեսակետը, մերժում էր այն ամենը, ինչ դեմընթաց էր ազգային միասնության եւ ավանդական կեցության գաղափարին։ Կրոնական այլադավանությունը, ըստ նրա նույնպիսի չարիք է, ինչ եւ կուսակցական բաժանումը։ Արմատական ռեֆորմներն ու...
Մեր ընթերցողին Ատրպետը հայտնի էր «Երախտապահանջ կամ տժվժիկ» պատմվածքով: «Տժվժիկում» Ատրպետըժանրիստ է, ստեղծել է վառ գծագրված գեղարվեստական կերպարներ: Սյուժետային ուղեգիծը այստեղ գոյանում է երկու հանդիպադրվող կերպարների զուգընթացհոգեբանական անցումների հիման վրա: Մի կողմից՝ աղայական քամահրանք ու սադիզմ, մյուս կողմից` խեղճ տնանկի մորմոքուն համբերատարություն: Համանման մի պատմվածք էլ է գրել Ատրպետը «Երախտիք» վերնագրով, ուր երախտապահանջը ողբերգական մի իրադրությամբ է ավարտվում: «Գոգավորներ» եւ «Որդեսեր...